ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է բարեգործական միջոցառման, որի հասույթը տրամադրվելու է սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին

Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գեւորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով տեղի է ունեցել բարեգործական միջոցառում:
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կարծիքներ