Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության  խումբը:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել  «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է, ում հարազատները հայտնել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է անզգուշաբար շշի վրա ընկնելու հետևանքով։

Ոստիկանները հավաստի տեղեկություններ են ստացել, որ մայիսի 11-ին, Լոռու մարզի Կաթնառատ գյուղում գտնվող տաղավարներից մեկում տեղի է ունեցել 33-ամյա Հովհաննես  Մ․-ի  ծննդյան արարողությունը, որին մասնակցել են Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Մնացական  Բ․-ն, 23-ամյա Էդգար Մ․-ն, 28-ամյա Մարկոս Կ․-ն, 31-ամյա Սամվել Կ․-ն, Երվանդ Մ․-ն և 33-ամյա Վալոդյա Կ․-ն: 

Արարողության ընթացքում, ժամը 16։30-ի սահմաններում վեճ է բռնկվել Էդգար Մ․-ի և Վալոդյա Կ․-ի միջև, որին միջամտել են ներկա գտնվողները, որպեսզի հանդարտեցնեն վերջիններիս, սակայն քանի որ վերոնշված անձինք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են քաշքշել իրար, այդ ընթացքում Մարկոս Կ․-ն դանակով հարվածներ է հասցրել Երվանդ Մ․-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Մարկոս Կ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում