Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ Պաշտպանական հետախուզության նախարարության Եվրոպական-եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ:

Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան «X»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։

Նշվել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները և անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում