Միգրանտները Բելառուսից Եվրամիություն հայտնվելու համար այժմ օգտագործում են Էստոնիայով եւ Ֆինլանդիայով ճանապարհները

Մերձավոր Արեւելքի անօրինական միգրանտները, որոնք փորձում Էին Բելառուսից Եվրամիություն հայտնվել Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի տարածքով, այժմ դրա համար օգտագործում են Էստոնիայով եւ Ֆինլանդիայով ճանապարհները: Այդ մասին գրում Է Ilta-Sanomat-ը:
Սեպտեմբերին Ֆինլանդիայի առափնյա պահպանության ծառայությունը յոթ քրեական գործ Է հարուցել Բելառուսից այս երկիր թափանցելու միգրանտների փորձերի վերաբերյալ:
«Կասկածի տակ գտնվող ավելի քան տասը մաքսանենգներից գրեթե բոլորն իրաքցիներ են: Նրանց մի մասն ապրում Է Ֆինլանդիայում: Բայց այդ թիվը կարող Է ավելի մեծ լինել, քանի որ հետաքննությունը դեռ չի ավարտվել»,- հրատարակությանը պատմել Է Ֆիննական ծոցի առափնյա պահպանության հանցավորության նախազգուշացման բաժնի պետ կապիտան-լեյտենանտ Յուկա Տեկոկոսկին:
Նրա խոսքով՝ միգրանտները Ֆինլանդիայում են հայտնվում այդ թվում լաստանավերով Էստոնիայից, ընդ որում՝ նրանց թաքցնում են մեքենաների բեռնախցիկներում:
Այժմ Ֆինլանդիայի ոստիկանությունը կապեր Է հաստատել բալթյան երկրների գործընկերների հետ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար:
Տեկոկոսկին կարծում Է, որ իրադրությունը նման Է 2015 թվականի միգրացիոն ճգնաժամին, երբ միգրանտներին երկիր Էին բերում կազմակերպված եւ խաղասեղանին մեծ փողեր Էին: Նրա գնահատմամբ, անօրինական միգրանտների ուղեւորությունն իրենց երկրից Բելառուսի տարածքով Ֆինլանդիա կամ ԵՄ-ի մեկ այլ երկիր, արժե 5000-ից մինչեւ 15 հազար եվրո:
Բալթյան երկրները Մինսկին են մեղադրում միգրանտների հոսքը կազմակերպելու մեջ եւ դա համարում են հիբրիդային պատերազմ: Լիտվան եւ Լեհաստանը հոգ են տարել Բելառուսի հետ սահմանին արգելափակոցներ կառուցելու գործում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդունում այդ մեղադրանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ