Դիմիտրիյե Պոբուլիչն այլևս «Արարատի» ֆուտբոլիստ չէ
Երևանի «Արարատի» ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ: Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում:
Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում«Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցմանհեղինակ: Հատկապես հիշարժան էին նրա երկու գոլերը հունգարական «Ֆեհերվարի» դեմեվրագավաթային խաղերում:
Կարծիքներ