Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքը
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Ի թիվս այլ հարցերի, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի զարգացումը։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է իրավիճակի զարգացումը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ», - ասված է հաղորդագրության մեջ։
Այս հեռախոսազրույցից առաջ Ալիևը ևս մեկ հեռախոսային խոսակցություն էր ունեցել, այս անգամ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ:
Վերջինիս փոխանցմամբ, ադրբեջանական կողմն Ուկրաինային մարդասիրական օգնություն ու դեղորայք է տրամադրել:
Կարծիքներ