Օտարազգի ուսանողները ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ն, եթե աշնանն ուսումնական հաստատություններն անցնեն օնլայն աշխատանքի
Օտարերկրյա ուսանողները, որոնք կրթվում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշունն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով օլայն ռեժիմով անցկացվեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ նման հայտարարություն է տարածել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Իմիգրացիոն և մաքսային հսկողության ծառայության կայքում:
Բացի դա, ամերիկյան իշխանությունները նոր վիզա չեն տրամադրի ԱՄՆ գնալու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց ընտրած կամ ծրագրային կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ անցկացվի օնլայն ձևաչափով:
Խոսքն այն ուսանողների մասին է, որոնք ԱՄՆ տարածքում են գտնվում ոչ իմիգրացիոն F-1 և М-1 տեսակի վիզաներով, ինչպես նաև նրանց մասին, որոնք ցանկանում են ստանալ նման վիզա:
Կարծիքներ