Թուրքիան ութերորդ արբանյակն է ուղարկել տիեզերք
Դեկտեմբերի 19-ին Թուրքիան տիեզերք է ուղարկել ութերորդ Türksat 5B արբանյակը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մինչ այս Երկրի գեոստացիոնար ուղեծրում գործում էին թուրքական չորս կապի արբանյակներ և երեք ձայնային արբանյակներ (չորս կապի արբանյակներ՝ Türksat 3A, Türksat 4A, Türksat 4B և Türksat 5A և երեք ձայնային արբանյակներ Göktürk-1, Göktürk-2 և RASAT)։
Թուրքիան առաջին անգամ հեռահաղորդակցության Türksat 1A արբանյակը արձակել էր 1994 թվականի հունվարի 24-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն 12 րոպե 12 վայրկյան հետո ընկել էր օվկիանոսը։
Կարծիքներ