Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը
Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Միջոցառումը գլխավորելու են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Համաժողովի առաջին օրը նախատեսվում են երկու երկրների փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի հանդիպումներ ածխաջրածինների և նավթաքիմիայի, էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներից:
Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում երկու երկրների միջև։
Կարծիքներ