Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև
Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ անընդունելի համարելով միջազգային իրավունքի սկզբունքների ընտրողականությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականությանը և դա բացահայտ հայտարարում ենք։ Չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց միջազգային իրավունքի սկզբունքները չեն կարող խեղաթյուրվել քաղաքական առավելության պատճառով»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը, դժգոհելով հանգամանքից, որ միջազգային հանրությունն աջակցում է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանի հարցում հանդես է եկել Հայաստանի հետ հաշտության պայմանագրի օգտին, կրկին սպառնացել է Հայաստանին:
Ըստ Ալիևի՝ Բաքուն Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց կհրաժարվի, եթե ՀՀ-ն չճանաչի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների բացակայությունը: «Դա Հայաստանի համար գուցե վերջին հնարավորությունն է»,- հայտարարել է Ալիևը:
Կարծիքներ