Ակտիվիստը փորձել է խափանել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող միջոցառումը, նրան դուրս են հանել
Այսօր երեկոյան ընդդիմադիր ակտիվիստները փորձել են խափանել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող միջոցառումը, գրում է ՀԺ֊ն։
«Գայանե» բալետի ժամանակ նրանցից մեկը դահլիճում պարզել է Արցախի դրոշը և բղավել, ներկաներին հանդիմանել, որ չեն մասնակցում երթերին, նստած միջոցառում են դիտում:
Դատելով համացանցում հայտնված կադրերից՝ նրան դուրս են հրավիրել:
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիրները միջոցառման տոմսերը նախապես գնած են եղել, նրանցից ոմանք գտնվել են հանդիսատեսների շարքերում, որպեսզի կարողանան միջոցառումը ծրագրված խափանել:
Կարծիքներ