Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լիտվայի նորանշանակ արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լիտվայի նորանշանակ արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին

Սրտանց շնորհավորում եմ Լիտվայի նորանշանակ արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ուրախ եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, որոնք որակական նոր մակարդակի բարձրացվեցին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ-ի և նորդիկ-բալթյան ութնյակի հետ: Ակնկալում եմ շուտով սկսել մեր շփումները»,- նշել է Միրզոյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն էր հայտնել Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին և բարձր գնահատել նրա աջակցությունը Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում