Շվեդիա-Հայաստան. հունիսի 5-ին տեղի կունենա մրցակիցների առաջին հանդիպումը

Շվեդիա-Հայաստան. հունիսի 5-ին տեղի կունենա մրցակիցների առաջին հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին կանցկացնի իր հերթական հանդիպումը՝ արտագնա խաղում մրցելով Շվեդիայի հավաքականի հետ:

Մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Հայաստանի հավաքականը մինչև այս երբեք չէր խաղացել Խորվաթիայի ընտրանու դեմ,առաջիկա մրցակցի՝ Շվեդիայի հավաքականի հետ նույնպես  առաջին անգամ են հանդիպելու։

 

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի հավաքականից բացի Հայաստանի թիմը ՈւԵՖԱ-ի անդամ երկրի հավաքականներից  երբեք չի խաղացել Ադրբեջանի, Կոսովոյի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Շոտլանդիայի, Ֆարեյրան Կղզիների, Սլովենիայի, Անգլիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ:

Եվս 6 հավաքականներ, որոնց հետ Հայաստանի  ազգային թիմն անցկացրել է միայն ընկերական խաղեր և երբևէ ընտրական փուլերում չի եղել նույն խմբում. Դրանք են՝ Լյուքսեմբուրգի, Լիտվայի, Իսրայելի, Մոլդովայի, Լատվիայի, Խորվաթիայի և Հունգարիայի հավաքականները: Այս թիմերին վաղը կավելանա նաև Շվեդիայի հավաքականը:

Շվեդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդն է, Հայաստանի հավաքականը, հիշեցնենք՝ 90-րդը:

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կկայանա  «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 50 հազար հանդիսական:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Սեպտեմբերի 2-ին և 5-ին Կապառոսի թիմը արտագնա խաղեր կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականների հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտեյնշտեյնի ընտրանուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում