Մեսսիի գնալու հետ «Բարսելոնայի» բրենդի արժեքը կնվազի. Brand Finance

Brand Finance խորհրդատվական ընկերությունը գնահատել է «Բարսելոնայի» պոտենցիալ կորուստները՝ կապված հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հետ։
Ըստ այդմ՝ կատալոնական ակումբի բրենդի արժեքը կարող է 11%-ով նվազել 2021-ի համեմատ, որը հավասար էր 1,27 մլրդ եվրոյի։ Օրական կտրվածքով «Բարսելոնան» կարող է կորցնել մինչև 137 մլն եվրո։ Ակումբում պոտենցիալ կորուստներից են հովանավորչականը՝ 77 մլն եվրո, 17 մլն եվրո՝ խաղերի օրերին և 43 մլն եվրո՝ ակումբային ատրիբուտների վաճառքից։
Կարծիքներ