Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Հոնդա»-ի վրա

Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Հոնդա»-ի վրա

Հունիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 120 շենքի դիմաց ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում