Մենք ցնցված էինք, որ Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց. Շառլ Միշել

Մենք ցնցված էինք, որ Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց. Շառլ Միշել

Եվրոպական Խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելը Գրանադայի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը հայտարարել է, որ իրենք ցնցված էին Ադրբեջանի որոշումից՝ ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղում։ «Երկու օր առաջ հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի նախագահի հետ և հստակ շեշտեցի, որ նրանք չեն կարող ունենալ որևէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Պետք է հստակորեն ասվի, որ գոյություն ունի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Մենք կօգնենք Հայաստանին՝ դիմակայելու Ադրբեջանի նախաձեռնած վերջին ռազմական գործողության հումանիտար հետևանքներին։

Մենք պետք է, մի կողմից, հումանիտար աջակցություն ցույց տանք, մյուս կողմից՝ հաշվի առնենք Հայաստանի ցանկությունը ամրապնդելու հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Ես աջակցում եմ այս մերձեցմանը. Մենք նախկինում Հայաստանին խոստացել ենք ներդրումային փաթեթ մոտ 2 մլրդ եվրոյի չափով։ Հայաստանը մեր աջակցության կարիքն ունի»։

Միշելն անդրադարձել է նաև Գրանադա չմեկնելու Ալիևի որոշմանը՝ նշելով. «Ես ի գիտություն եմ ընդունում Իլհամ Ալիևի որոշումը, բայց նաև հավատացած եմ, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է լուծումների հասնել։ Սա Ալիևի անձնական որոշումն է և չեմ ցանկանում հրապարակայնորեն մեկնաբանել այն»։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում