Մեզնից յուրաքանչյուրը կցանկանար Ռուսաստանի ընտրանու մրցակցի դերում տեսնել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին. Յուրի Սյոմին

Մեզնից յուրաքանչյուրը կցանկանար Ռուսաստանի ընտրանու մրցակցի դերում տեսնել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին. Յուրի Սյոմին

«Լոկոմոտիվի» և «Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը նշել է, թե որ երկրի հավաքականին կցանկանար տեսնել Ռուսաստանի մրցակցի դերում՝ աշխարհի առաջնության ուղեգրի համար անցկացվող անցումային խաղերի ժամանակ։

«Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը կցանկանար Ռուսաստանի մրցակցի դերում տեսնել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Եթե նայենք այս երկրի և մնացած հավաքականների՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքերին, պատկերն ավելի քան պարզ կլինի։ Միանշանակ մեզ շատ կարևոր և ծանր հանդիպումներ են սպասվում, բայց մենք ցանկանում ենք մեկնել Կատար և հանդես գալ աշխարհի առաջնությունում»,- նշել է մասնագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում