Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի համալիրի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի համալիրի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Շարունակվում են Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բնակելի համալիրի կառուցման շինաշխատանքները: Այդ մասին ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

 

«Ավարտվել են արտաքին պատերի շարման, ջերմամեկուսացման և երեսապատման աշխատանքները:

 

Հիշեցնենք, որ նոր բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն հաշված ամիսներ անց: 36 ընտանիք ամառը կդիմավորի բնակարանամուտով:

 

Շահառուները տնակներում բնակվող երկրաշարժից տուժածներն են:

 

Հաջորդիվ, բնակարաններով կապահովվեն նաև 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների ընտանիքները»,-  նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում