Կալիֆոռնիական ընկերությունը ներկայացրել է Tesla Cybertruck-ի մրցակցին՝ առավել կոմպակտ էլեկտրական պիկապը (լուսանկարներ)
Հատուկ նշանակության էլեկտրամեքենաների գործում մասնագիտացած Canoo կալիֆոռնիական ստարտափը, որը հիմնադրել են BMW-ի նախկին աշխատակիցները, ներկայացրել է մարտկոցով աշխատող պիկապը:
Ինչպես փոխացնում է Motor.ru-ն, նորագույն մոդելը, որի պրեմիերան կայացել է Virtual Media Day միջոցառման շրջանակներում, կսկսեն մատակարարել 2023 թվականին: Անանուն պիկապի հիմքում ընկած է սքեյթբորդային հարթակը, որը մշակել են ստարտափի մասնագետները:
Մեքենան կզինվի մեկ կամ երկու էլեկտրաշարժիչով: Վերջին տարբերակով մեքենայի ընդհանուր հզորությունը կկազմի 608 ձիաուժ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա հաղթահարել 320 կմ տարածություն:
Ընկերությունը նորույթը ներկայացնում է որպես ճանապարհորդական կամ քաղաքից դուրս ուղևորությունների համար նախատեսված մեքենա: Դիմացի բեռնախցիկում բազմաֆունկցիոնալ հատված կա, որը կարելի է օգտագործել որպես դեղատուփ, փակվող սեյֆ նոթբուքի համար կամ ոչ մեծ սառնարան խմիչների համար:
Նշվում է, որ նորույթը չափսերով առավել կոմպակտ է և 40 մմ-ով ավելի կարճ, քան Tesla-ի Model Y տարբերակը: Մեքենայի բեռնատարողությունը 816 կգ է:
Պիկապի գինը դեռևս չի հաղորդվում, սակայն նախնական պատվերները մտադիր են ընդունել այդ տարվա երկրորդ եռամսյակում: Նշվում է, որ այն մրցակցելու է արդեն իսկ առկա Tesla Cybertruck, Rivian R1T, Bollinger B2 և Lordstown Endurance մոդելների հետ:
Կարծիքներ