Կոշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Կոշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունիսի 15-ին, ժամը 23։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:28-ին, մարվել` 23:52-ին: Տան տանիքի (150 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատվածը այրվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում