Հունիսի 6-10-ը ԱԻՆ-ում 9 ահազանգ է ստացվել` բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Հունիսի 6-10-ը ԱԻՆ-ում 9 ահազանգ է ստացվել` բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Հունիսի 6-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1400 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ, Գետափ գյուղում՝ 2500 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 300 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում