Հունաստանում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ»-ն ու Գյումու «չոր նավահանգստի» նախագիծը
Հուլիսի 18-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի նավահանգստի գլխավոր ֆինանսական պատասխանատու Սպիրոս Ստամուի հետ։
Հանդիպմանը Սպիրոս Ստամուին դեսպան Մրտչյանին մանրամասն ներկայացրել է Սալոնիկի նավահանգստի վերջին ժամանակաշրջանում արձանագրած հաջողությունները, նավահանգստի ընդարձակվող ներուժը։ Նշվել է բալկանյան և հարավ-արևելյան եվրոպական տարածաշրջանում նավահանգստի կարևորագույն դերակատարության մասին և որ առկա է արդյունավետ փախադրման ցանց Սալոնիկից մինչև հյուսիսային Եվրոպա:
Նա նշել է, որ ԵՄ կողմից այն ներառվել է տաս ռազմավարական նավահանգիստների ցուցակում։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը առաջարկել է առաջիկա առիթի դեպքում միջնորդել հայ տնտեսվարողների և Սալոնիկի նավահանգստի միջև հնարավոր համագործակցության հաստատման հարցում և հրավիրել նավահանգստի ղեկավարությանը այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հեռանկարներին։
Հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ կառավարության Խաղաղության խաչմերուկի գաղափարը, ինչպես նաև Գյումրին որպես «չոր նավահանգիստ» կառուցելու նախագիծը։
Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։
Կարծիքներ