Վարչապետի որոշմամբ՝ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վահրամ Խաչատրյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Կարծիքներ