Ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են. ոստիկանությունը՝ քաղաքացուն հարվածելու դեպքի մասին

Ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են. ոստիկանությունը՝ քաղաքացուն հարվածելու դեպքի մասին

Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ:

Նշվում է, որ մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Նշենք, որ հունիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է կարմիրբերետավոր ոստիկանը հարվածում ու գետնին տապալում քաղաքացուն:

Կադրերում երևում է, որ քաղաքացին հարվածից հետո ուշագնաց է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում