Վայոց ձորի մարզում Տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն է իրականացրել

Վայոց ձորի մարզում Տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն է իրականացրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

«Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ 2022 թվականի մայիսի 25-27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, 49 տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 10 արձանագրություններ»,- նշված է ՔՏՀԱ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում