ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 55-ի

ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 55-ի

Հանգստյան օրերին ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ: Այս մասին երկուշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը ։

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մարդկանց մահը գրանցվել է 12 նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Օհայոյում, Կենտուկիում, Միսսուրիում, Թենեսիում, Կանզասում։

Դատաբժշկական փորձաքննության ներկայացուցչի խոսքով՝ Կանադային սահմանակից Նյու Յորք նահանգի Էրի կոմսությունում գրանցվել է մահվան մոտ 25 դեպք։ Քամու և ձյան ուժեղ պոռթկումները հանգեցրել են նաև նահանգի հազարավոր բնակիչների էլեկտրաէներգիայի անջատումների, ինչի հետևանքով Բուֆալոյի մոտ 15,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, հեռուստաալիքին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում