Վրաստանում Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին քննադատել են հանրահավաքին մասնակցելու համար
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թշնամական քայլ է անվանել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին։
«Սա բարեկամություն չէ, սա թշնամություն է, սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեր արտգործնախարարը, իբր, գնա Երևան և ելույթ ունենա ընդդիմության հանրահավաքում։ Սա իսկապե՞ս բարեկամություն է»: - ասել է Կալաձեն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կարծիքներ