Չինաստանը հանդես է գալիս առանց երրորդ երկրի մասնակցության ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման օգտին
Չինաստանը հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների բանակցային կարգավորման օգտին՝ առանց երրորդ երկրի մասնակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
«Մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների լիարժեք իրականացման, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման օգտին՝ առանց երրորդ երկրների միջամտության»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը կարծում է, որ եվրոպական անվտանգությունն անբաժանելի է, և հնարավոր չէ մի երկրի անվտանգությունն ապահովել մյուսի հաշվին։
«Պետք է հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունը սեփական անվտանգության համար»,- ընդգծել է Չժան Հանհուեյը։
Կարծիքներ