Գուտերեշը Մոսկվա և Կիև այցելելու հարցով դիմել է Պուտինին և Զելենսկիին

Գուտերեշը Մոսկվա և Կիև այցելելու հարցով դիմել է Պուտինին և Զելենսկիին

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խնդրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին ընդունել իրեն Մոսկվայում և Կիևում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը:

«Երեկ երեկոյան նամակները ներկայացվել են ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններ: Այդ նամակներում գլխավոր քարտուղարը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել իրեն Մոսկվայում, իսկ Վլադիմիր Զելենսկիին՝ ընդունել Կիևում»,- հայտնել է Դյուժարիկը:

Նա տեղեկացրել է, որ Գուտերեշը ցանկություն է հայտնել քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված հրատապ քայլերը, ինչպես նաև խոսել մուլտիլատերալիզմի ապագայի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում