Սնոուդենի բացահայտած գաղտնալսման մեխանիզմն ապօրինի է ճանաչվել

Սնոուդենի բացահայտած գաղտնալսման մեխանիզմն ապօրինի է ճանաչվել

ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել Ազգային անվտանգության գործակալության կողմից կիրառվող գաղտնալսման մեխանիզմը, որը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։

Ինքը Սնոուդենը, որը 7 տարի առաջ բացահայտել է գործակալության կողմից ամերիկացիներին հետևելու մեխանիզմը, ողջունել է այդ որոշումը։ Նա հավելել է, որ չէր կարծում, թե կգա այդ օրը, գրում է Gazeta.ru-ն։

Հատուկ ծառայությունները պնդում էին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման շնորհիվ նրանց հաջողվել է ձերբակալել 4 անձի, որոնք oժանդակում էին Սոմալիի ահաբեկիչներին։ Սակայն դատարանում պարզվել է, որ հանցագործների գաղտնալսումը ոչ միայն ապօրինի էր, այլև ոչ մի ազդեցություն չի ունեցել հետաքննության վրա։

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենն ամերիկյան ԶԼՄ-ներին էր փոխանցել համացանցում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների կողմից մարդկանց հետևելու ծրագրերի մասին գաղտնի նյութերը։ ՌԴ-ն Սնոուդենին ժամանակավոր ապաստան էր տրամադրել 2013-ին այն պայմանով, որ վերջինս կդադարեցնի ԱՄՆ դեմ իր գործունեությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում