ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնացը կայցելի եվրոպական մի քանի երկրներ

ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնացը կայցելի եվրոպական մի քանի երկրներ

ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա, Իտալիա եւ Ֆրանսիա: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Մի շարք հանդիպումների ընթացքում Քերին գործընկերների հետ կքննարկի կլիմայի ճգնաժամը հաղթահարելու միջոցառումները։

Սեպտեմբերի 29-ին Ժևում Քերրին կհանդիպի գործարարների հետ՝ խոսելու մասնավոր հատվածի դերի մասին մաքուր տեխնոլոգիաների զարգացման և կլիմայական ճգնաժամի հաղթահարման գործում: COP26- ի նախնական հանդիպումը տեղի կունենա Միլանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, որին կմասնակցի Քերին: Հոկտեմբերի 3-ից 6-ը Փարիզում նա կայցելի Ելիսեյան պալատ, որտեղ կանցկացնի հանդիպում՝ նվիրված կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման նպատակով համաշխարհային ֆինանսական հոսքերի մոբիլիզացմանը: Քերին կմասնակցի նաեւ «Համատեղ արժեքներ. Կառուցելով կանաչ եւ ներառական ապագա» համաժողովին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում