Երևանում հայտնաբերվել են վարորդներից կայանման գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձինք
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության շրջայցերը շարունակվում են։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները իրականացրել են հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձանց, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։
Կարծիքներ