Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա

Հունիսի 19-ին, ժամը 21:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1969 թ.), «Hyundai Tucson» (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1990 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում