ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ահաբեկչության դեմ պայքարում միավորվելու կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ահաբեկչության դեմ պայքարում միավորվելու կոչ է արել

Աշխարհի երկրները պետք է միավորվեն՝ կանխելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնունդը։

Այս մասին մարտի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նա կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համագործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, որը ստանձնել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

«Մենք վճռականորեն դատապարտում և կտրականապես անընդունելի ենք համարում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, և այդ կապակցությամբ բոլոր երկրներին կոչ ենք անում համագործակցել միմյանց հետ, որպեսզի «Իսլամական պետությունը» չկարողանա կրկին հարվածներ հասցնել աշխարհի որևէ կետի»,- ասել է Գուտերեշը։

The New York Times-ը մարտի 22-ի լույս 23-ի գիշերը գրել էր, որ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության համա պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ԴԱԻՇ խմբավորումը:

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պաշտոնյաները հետախուզական տվյալներ են ստացել 2024 թվականի մարտին, որ Աֆղանստանում տեղակայված «Իսլամական պետության» մասնաճյուղը Մոսկվայում ահաբեկչություններ է ծրագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում