Ադրբեջանը մոտ 30.8 միլիոն դոլարի ներդրումներ է հետ կանչել Վրաստանից
2020 թվականին Ադրբեջանը մոտ 30.8 միլիոն դոլարի ներդրումներ է հետ կանչել Վրաստանից: Այս մասին նշված է Վրաստանի վիճակագրության ազգային դեպարտամենտի զեկույցում, փոխանցում է Report-ը:
Անցյալ տարի հետ կանչված ներդրումների մեծ մասը` 13.9 միլիոն, բաժին էր ընկել առաջին եռամսյակին:
Հիշեցնենք, որ 2018-ին Ադրբեջանը 246.4 միլիոն դոլար էր ներդրել հարեւան երկրի տնտեսության մեջ, իսկ 2019-ին` 35.8 միլիոն դոլար:
Կարծիքներ