2025 թվականի փետրվարին Ջերմուկում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը
Այսօր Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով գործկոմի անդամների հետ այցելել ենք քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, ցույց ենք տվել Համահայկական խաղերի անցկացման վայրերը, մասնավորապես՝ բացման վայրը, դահուկավազքուղին և այլն:
Քննարկել ենք առաջիկա անելիքների, ծրագրերի իրականացման և խաղերի անցկացման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ»,- գրել է Հարությունյանը։
Կարծիքներ