Դավիթ Տոնոյանի հրամանով Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի 2 աշխատակից պարգևատրվել են
Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2019 - 2020 թվականների ընթացքում հումանիտար առաքելության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Կարծիքներ