Կփորձեմ առավելագույնս հանդես գալ. Արթուր Սերոբյան
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ 18-ամյա Արթուր Սերոբյանը «Նորավանքի» դեմ խաղում առաջին անգամ ամբողջական հանդիպում է անցկացրել։ ԲԿՄԱ-ի մամուլի քարտուղարությունը Սերոբյանի հետ զրուցել է տպավորություննեի մասին․
«Բավականին երկար ժամանակ ամբողջական հանդիպում չէի անցկացրել, ԲԿՄԱ տեղափոխվելուց հետո ամեն խաղին մասնակցել եմ ու լավ մարզավիճակ եմ հավաքել, կարծում եմ արդեն պատրաստ եմ բոլոր խաղերում 90 րոպե խաղալ։
Մարզիչն ինձ վստահեց և օգնեց արագ հարմարվել թիմին, ես էլ կփորձեմ առավելագույնս հանդես գալ բոլոր հանդիպումներում։
«Նորավանքի» դեմ հաղթանակը շատ սպասված էր, ու կարծում եմ, որ շատ կօգնի մեզ մյուս խաղերում ավելի վստահ հանդես գալու և հաղթելու համար։ Ամեն ինչ դեռ առջևում է»։
Կարծիքներ