«Յուվենտուսը» սկսել է բանակցությունները Մխիթարյանի հետ
«Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին գրել է «Torino Sport»-ը: Մխիթարյանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է այս ամառ, այդ իսկ պատճառով նա կարող է միանալ թուրինյան ակումբին՝ ազատ գործակալի կարգավիճակով: Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո:
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Մխիթարյանին: Սակայն առայժմ Մխիթարյանը պաշտոնապես չի պատասխանել «Յուվենտուսի» առաջարկին։
32-ամյա Մխիթարյանն այս մրցաշրջանում 39 հանդիպում է անցկացրել՝ իր ակտիվում ունենալով 11 գոլ և 11 գոլային փոխանցում: Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանի օգնությամբ Անդրեա Պիրլոյի թիմը կարող է նվազեցնել Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունը հարձակման գծում, ինչպես նաև կարող է բարելավել «Յուվենտուսի» հարձակողական արդյունավետությունը:
Կարծիքներ