Վարչապետը Fichtner-ի ղեկավարության հետ քննարկել է ՀՀ-ում կանաչ ջրածնային էներգիայի ոլորտի զարգացումը

Վարչապետը Fichtner-ի ղեկավարության հետ քննարկել է ՀՀ-ում կանաչ ջրածնային էներգիայի ոլորտի զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում