Բայդենը կարծում է, որ Պուտինը չի կատակում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին

Բայդենը կարծում է, որ Պուտինը չի կատակում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի կամ կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին»։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել է, որ «բավականին լավ» է ճանաչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հետևաբար կարծում է, որ «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի կամ կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին»։ Միաժամանակ Բայդենը նշել է, որ չի պատկերացնում մի իրավիճակ, երբ տակտիկական միջուկային զենքի կիրառումը չի հանգեցնի լայնածավալ միջուկային պատերազմի։ «Չեմ կարծում, որ հնարավոր է հեշտությամբ օգտագործել մարտավարական միջուկային զեն»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում