Ապրիլի 2-ից 4-ը ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Ապրիլի 2-ից 4-ը ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Ապրիլի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում