ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է դադարեցնել զորքերի դուրսբերումը Գերմանիայից և ընդլայնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է արգելափակել Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը՝ գրում է Die Welt-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական բյուջեի օրենքների նոր փաթեթին, որը համաձայնեցվել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից:
Օրենքի նախագծում նշվում է, որ Կոնգրեսը Գերմանիան համարում է ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկերը, իսկ 34.500 ամերիկացի զինվորների ներկայությունը գերմանական տարածքում կարևոր տարր է Եվրոպայում Ռուսաստանի ռազմական ագրեսիան և ընդարձակման նկրտումները զսպելու համար: Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ Գերմանիայում տեղակայված զորքերը կարևոր դեր են խաղում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու գործում:
Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունիսին Արևմտյան Գերմանիայից ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերման մասին: Ամերիկյան զորակազմը նախատեսվում էր կրճատել 12 հազար մարդով:
Պարբերականը հայտնում է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է ընդլայնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Միևնույն ժամանակ չի նախատեսվում պատժամիջոցներ կիրառել Գերմանիայի և եվրոպական այլ պետությունների կառավարությունների նկատմամբ: Հայտնի է, որ Կոնգրեսի երկու պալատները կողմ են գազատարի հարցում պատժամիջոցների ընդլայնմանը:
Կարծիքներ