Եվրոպայում առգրավվել է միլիարդավոր եվրո արժողությամբ ռեկորդային քանակությամբ կոկաին

Եվրոպայում առգրավվել է միլիարդավոր եվրո արժողությամբ ռեկորդային քանակությամբ կոկաին

Գերմանիայի և Բելգիայի մաքսային ծառայություններն առգրավել են ռեկորդային քանակությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 23 տոննա կոկաին, որը նախատեսված է եղել Նիդեռլանդների համար՝ փոխանցում BBC-ն:

Գերմանիայի իշխանություններն առգրավել են 16 տոննա թմրամիջոց, որը հայտնաբերվել է 5 բեռնարկղում: Բեռը Համբուրգի նավահանգիստ է ժամանել Պարագվայից այս ամսվա սկզբին:

Իսկ Նեդեռլանդների իրավապահների հաղորդմամբ՝ ևս 7.2 տոննա կոկաին է առգրավվել Բելգիայի Անտվերպենի նավահանգստում:

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ սև շուկայում առգրավված կոկաինի արժեքը գնահատվում է միլիարդավոր եվրո:

Այս գործով Նիդեռլանդներում ձերբակալվել է 28-ամյա մի երիտասարդ: