Ինդոնեզիայի ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկուշաբթի օրը Ինդոնեզիայի մերձակայքում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից (մոտ 840 հազար մարդ) 197 կմ դեպի արևմուտք, որը գտնվում է Արևմտյան Սումատրա նահանգում։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա։
Զոհերի, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյալներ դեռ չեն ստացվել։
Կարծիքներ