Իսլանդիայում ստեղծել են կայք դաշտում բղավել ցանկացողների համար
Promote Iceland տուրիստական գործակալությունը Իսլանդիայում ստեղծել է կայք բղավել ցանկացողների համար։ Looks like you need Iceland պորտալում ցանկացած երկրի բնակիչներին առաջարկվում է ձայնագրել սեփական բղավոցի ձայնը, այնուհետեւ հնչեցնել այն երկրի դաշտերում այդտեղ հատուկ տեղադրված բարձրախոսերի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, կարելի է լսել, թե ինչպես են բղավում կայքի մյուս օգտատերերը։
«Դուք շատ դժվարություններով եք անցել։ Ցանկանո՞ւմ եք իդեալական վայր զայրույթն արտահայտելու համար։ Դուք Իսլանդիայի կարիքն ունեք»,-ասվում է նախագծին նվիրված հոլովակում։
Այդ կայքը գովազդային արշավի մասն է, որի նպատակն է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը երկրի նկատմամբ։ Ինչպես նշել են Promote Iceland-ում, այդկերպ մարդիկ կտեսնեն, որ Իսլանդիայում կարելի է համեմատաբար անվտանգ ճանապարհորդել եւ տեսնել հիանալի բնությունն առանց ամբոխների։
Կարծիքներ