Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 41 000 նոր դեպք է գրանցվել. РИА Новости
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 41 008 նոր դեպք է արձանագրվել, որը նախորդ օրվա համեմատ 20200-ով ավել է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ2 159 654 մարդ է վարակվել, որոնցից 81 487-ը մահացել է, 1367-ը՝ վերջին մեկ օրում:
Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:
Կարծիքներ