Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը որոշել են դառնալ օրգանների դոնոր

Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը որոշել են դառնալ օրգանների դոնոր

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, ով անցյալ տարի դարձավ 85 տարեկան, գրանցվել է Սաուդյան Արաբիայի օրգանների փոխպատվաստման կենտրոնի նվիրատվական ծրագրում: Նրա հետ միասին որպես օրգանների դոնոր  է գրանցվել նրա որդին՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:

Ըստ հրատարակչության՝ պետական ​​այրերի մասնակցությունը ծրագրին նպատակ է ունեցել կոչ անել իրենց հպատակներին՝  հետևել իրենց օրինակին:

Թագավոր Սալմանը անձամբ աշխատել է ստեղծել Սաուդյան Արաբական օրգանների փոխպատվաստման կենտրոն (National Kidney Foundation),որպեսզի մեղմացնի երիկամների անբավարարությամբ տառապող հիվանդների տառապանքները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Բժշկական հաստատությունը կարևորում է դոնորների շրջանակի ընդլայնումը և հույս ներշնչել նրանց, ովքեր գտնվում են փոխպատվաստման սպասման ցուցակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում