«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց Սերիա Ա-ի չեմպիոնի կոչումը նվաճած «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Սան սիրո» մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ը հաշիվը բացեց ընդամենը 11 րոպե անց: Աչքի ընկավ Բրոզովիչը: 9 րոպե անց` 20-րդ րոպեին «ներաձուրիները» կրկնապատկեցին հաշվի առավելությունը: Մինչ թիմերը կգնային ընդմիջման «Ռոմա»-ից հաշվի տարբերությունը կրճատեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց «Ինտեր»-ի դարպասը` խփելով 11 գնդակը ընթացիկ մրցաշրջանում: Երկրորդ կեսի մեկնարկում «Ռոմա»-ն տարածքային առավելություն ուներ, սակայն չէր իրացնում պահերը: Խաղակեսի վերջնամասում «Ինտեր»-ը խփեց նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լուկակուն: «Ինտեր»-«Ռոմա»`3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «գայլերը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն են:

Ավելի վաղ ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոն էր հռչակվել «Ինտեր»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում