Հայաստանի հումանիտար առաքելության խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել 3,5 տոննա բժշկական պարագաներ
Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հուլիսի 30-ին փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:
Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը:
Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար:
Կարծիքներ